«Արևմտյան Ադրբեջանի» փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. դա նրանց անօտարելի իրավունքն է. Ազիզ Ալեքբերլի
«Արևմտյան Ադրբեջանի» փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. դա նրանց անօտարելի իրավունքն է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պատգամավոր, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին: Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Դա մեր հայրենակիցների պատմական իրավունքն է։ Այսօր ազատագրված ինքնիշխան տարածքներում իրականացվում են լայնածավալ շինարարական և վերականգնողական աշխատանքներ։
Խոջալուն (Իվանյան) բարեկարգվում է։ Ղարաբաղում վերածնվում են հայերի կողմից ավերված գյուղերը, և մեր տեղահանվածները 30 տարվա բաժանումից հետո վերադառնում են իրենց հարազատ հողերը։ «Արևմտյան Ադրբեջանում» մեր տներն ու հողերն են, և փախստականները նույնպես կվերադառնան իրենց բնօրրաններ։ Մենք դրանում վստահ ենք»,- ընդգծել է Ազիզ Ալեքբերլին։
Ադրբեջանում «խաղաղությանը պատրաստվելը» կարծես թե չի բացառում ՀՀ-ի նկատմամբ տարածքային նկրտումները՝ պատմությունը խեղաթյուրելու և «պատմական իրավունք» ձևակերպմամբ նոր պահանջներ առաջ մղելու հաշվին
Add new comment