Submitted by detq-editor on
Թուրքիայի պաշտպանության նախարարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել են Թուրքիայում միակ հայկական գյուղ

Թուրքիայի պաշտպանության նախարարն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել են Թուրքիայում միակ հայկական գյուղ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը եղել են երկրաշարժից տուժած հայկական Վաքըֆլը գյուղում։

Հաղորդվում է, որ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը զննել է գյուղում գտնվող թանգարանը և տները, որոնք տուժել էին ավերիչ երկրաշարժերից։  Գյուղում տիրող իրավիճակի վերաբերյալ Աքարին տեղեկություններ է հաղորդել Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունը։

Աքարը զրուցել է գյուղացիների հետ, որոնց շարքում է եղել նաև տեղի հայկական համայնքի ղեկավար Ջեմ Չափարը։ Վերջինս շնորհակալություն է հայտնել Աքարին այցի համար՝ նշելով, որ գյուղում իրենք ցույց են տվել համատեղ ապրելու ամենագեղեցիկ օրինակները։

Չափարը գոհունակություն է հայտնել, որ երկրաշարժերից հետո Թուրքիայի պետական կառույցները եղել են իրենց կողքին։ Նրա խոսքով՝ «թուրքերի և հայերի միջև հազարամյա բարեկամություն և համերաշխություն կա»։

Աքարն էլ ի պատասխան արձագանքել է․ «Մենք բոլորս՝ 85 միլիոնս, վշտի և ուրախության մեջ մեկ ենք, միասնական ենք, մեկ սիրտ և մեկ բռունցք ենք։ Բոլորս Թուրքիայի Հանրապետության պատվավոր, առաջին կարգի քաղաքացիներն ենք։ Այս դրոշը մեր դրոշն է, Անկարան մեր մայրաքաղաքն է»։

Add new comment