Իրանը դեռ չի ավարտել պատասխան հարվածները իսլամական հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  «Մենք զգուշացնում ենք թշնամուն, որ դուք մեծ սխալ եք թույլ տվել՝ հարձակվելով Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Պատասխանն արդեն տրվում է և դեռ չի ավարտվել»,- նրա խոսքերը մեջբերում է պետական հեռուստառադիոընկերությունը։  Իրանի զինված ուժե

Իրանում հայտարարել են, որ դեռ չեն ավարտել պատասխան հարվածները էներգաօբյեկտների վրա հարձակումներից հետո

Իրանը դեռ չի ավարտել պատասխան հարվածները իսլամական հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք զգուշացնում ենք թշնամուն, որ նա մեծ սխալ է թույլ տվել՝ հարձակվելով Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Պատասխանն արդեն տրվում է և դեռ չի ավարտվել»,- նրա խոսքերը մեջբերում է պետական հեռուստառադիոընկերությունը։

Իրանի զինված ուժերը նաև զգուշացրել են, որ նման հարվածների կրկնության դեպքում պատասխանը կլինի շատ ավելի կոշտ, քան ներկայիս գործողությունները։

Add new comment