Իրանում հայտարարել են, որ դեռ չեն ավարտել պատասխան հարվածները էներգաօբյեկտների վրա հարձակումներից հետո
Իրանը դեռ չի ավարտել պատասխան հարվածները իսլամական հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք զգուշացնում ենք թշնամուն, որ նա մեծ սխալ է թույլ տվել՝ հարձակվելով Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Պատասխանն արդեն տրվում է և դեռ չի ավարտվել»,- նրա խոսքերը մեջբերում է պետական հեռուստառադիոընկերությունը։
Իրանի զինված ուժերը նաև զգուշացրել են, որ նման հարվածների կրկնության դեպքում պատասխանը կլինի շատ ավելի կոշտ, քան ներկայիս գործողությունները։
Ավելացնել նոր մեկնաբանություն