Submitted by Անի Երյան on
Խաղաղություն՝ թղթի վրա, թե՞ հ

Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել:

Այս մասին գրել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և հրապարակել լուսանկարներ:

«Մենք նաև առանձնահատուկ գոհունակությամբ ենք նշում, որ կարգավորման գործընթացում ձեռնարկված փոխադարձ կառուցողական քայլերը տալիս են կոնկրետ արդյունքներ։ Հավատում ենք, որ համագործակցության խորհրդանշական և կոնկրետ ոլորտները, ինչպիսին է Անիի կամրջի համատեղ վերականգնումը, որի տակ այսօր մեր ստորագրությունը դրեցինք փոխըմբռնման հուշագրով, նույնպես կնպաստեն խաղաղության և անվտանգության տևական մթնոլորտի ձևավորմանը»,- գրել է Յըլմազը:

Հանդիպման ընթացքում քննարկումներ են եղել նաև տրանսպորտի, մաքսային ոլորտի, էներգետիկայի և թվային ենթակառուցվածքների ու կապուղիների ամրապնդմանն ուղղված քայլերի մասին:

Թուրքիայի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին հյուրընկալության համար:

«Մաղթում եմ, որ մեր հանդիպումը լավագույնի սկիզբ դառնա, և շնորհակալություն եմ հայտնում Նորին Գերազանցություն Փաշինյանին՝ ջերմ հյուրընկալության համար»,- եզրափակել է Յըլմազը:

Add new comment