Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանը պետք է դառնա անառիկ ամրոց. Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի սահմանը պետք է դառնա անառիկ ամրոց, հայտարարել է հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Նման պահանջ նա ներկայացրել է դիվիզիաների և բրիգադների հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մասնավորապես, նա անդրադարձել է տարածքի պաշտպանության վերաբերյալ մեր կուսակցության քաղաքականությանը, որն ուղղված է հարավային սահմանը հսկող առաջնագծի ստորաբաժանումների ամրապնդմանը և սահմանագիծն անառիկ ամրոցի վերածելուն»,- ասված է հրապարակման մեջ։
Դրա համար, Կիմ Չեն Ընի խոսքով, անհրաժեշտ է վերանայել բանակային ստորաբաժանումների կառուցվածքը և ռազմատեխնիկական առումով ամրապնդել սահմանին գտնվող զորամասերը։
Բացի այդ, նա բանակին կոչ է արել ճանաչել գլխավոր հակառակորդին և բարձրացնել դասակարգային գիտակցությունը։
Add new comment