Submitted by Անի Երյան on
Վաշինգտոնի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հնարավորությունը և այդ հարցով աշխատում է Կոնգրեսի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  «Ես գիտեմ, որ Փիթ Հեգսեթը և ամբողջ թիմն այժմ զբաղվում են այս հարցի ուսումնասիրությամբ, քանի որ կան որոշակի բաներ, որոնք պետք է հաստատվեն ամերիկյան օրենքների պահանջներին համապատասխանելու համար: Նախագահը հանձնարարել է մեզ անել դա», - ասել է Վենսը, որը մասնակցում էր Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի

ԱՄՆ-ը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Վաշինգտոնի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հնարավորությունը և այդ հարցով աշխատում է Կոնգրեսի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես գիտեմ, որ Փիթ Հեգսեթը և ամբողջ թիմն այժմ զբաղվում են այս հարցի ուսումնասիրությամբ, քանի որ կան որոշակի բաներ, որոնք պետք է հաստատվեն ամերիկյան օրենքների պահանջներին համապատասխանելու համար: Նախագահը հանձնարարել է մեզ անել դա», - ասել է Վենսը, որը մասնակցում էր Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպմանը։

«Սա, ըստ էության, Կոնգրեսին վերաբերող հարց է։ Խոսքը վերաբերում է նրան, թե արդյոք Թուրքիան պահպանում է ամերիկյան օրենքները, որպեսզի կարողանա ստանալ F-35-ներ»,- պարզաբանել է Վենսը։

«Մենք կաշխատենք այդ ուղղությամբ», - հավելել է Թրամփը։

Add new comment

From the author

Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը։ Այս մասին գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:  «ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելքը (գլխատում եւ մարմնի պղծում)։  Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։  Սա կարեւոր նախադեպ է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ տուժածների իրավունքների պաշտպանությ
European Court Issues First Ruling on April 2016 Four-Day War Cases, Orders Azerbaijan to Pay €90,000 Compensation to Victim’s Family
Գերմանիան 200 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային օգնության հերթական փաթեթին մասնակցելու համար՝ PURL գծով (Ուկրաինայի համար ԱՄՆ-ից սպառազինության գնման ծրագիր)։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների պլանային հանդիպմանը ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը:   «Մենք հերթական անգամ՝ չորրորդ անգամ, կմասնակցենք PURL մեխանիզմի փաթեթին»,- ասել է նա։  «Այս դեպքում խոսքը, առաջին հերթին, հակաօդային պաշտպանության համակարգերի համար այ
Germany to Allocate $200 Million to Ukraine Under U.S. Arms Procurement Program