ԱՄՆ-ն դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Վաշինգտոնի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հնարավորությունը և այդ հարցով աշխատում է Կոնգրեսի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես գիտեմ, որ Փիթ Հեգսեթը և ամբողջ թիմն այժմ զբաղվում են այս հարցի ուսումնասիրությամբ, քանի որ կան որոշակի բաներ, որոնք պետք է հաստատվեն ամերիկյան օրենքների պահանջներին համապատասխանելու համար: Նախագահը հանձնարարել է մեզ անել դա», - ասել է Վենսը, որը մասնակցում էր Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հանդիպմանը։
«Սա, ըստ էության, Կոնգրեսին վերաբերող հարց է։ Խոսքը վերաբերում է նրան, թե արդյոք Թուրքիան պահպանում է ամերիկյան օրենքները, որպեսզի կարողանա ստանալ F-35-ներ»,- պարզաբանել է Վենսը։
«Մենք կաշխատենք այդ ուղղությամբ», - հավելել է Թրամփը։
Ավելացնել նոր մեկնաբանություն