Submitted by Անի Երյան on
Կորեական թերակղզում հերթական արտառոց միջադեպն է գրանցվել․ Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) զինծառայողին հաջողվել է անցնել խիստ հսկվող և ականապատված սահմանը։   Չորեքշաբթի գիշերը սահմանն անցնելուց հետո տղամարդը  անցել է հսկողության տակ։ Ըստ ընդունված կարգի՝ փախստականներին նախ փոխանցում են Հարավային Կորեայի հատուկ ծառայություններին՝ նրանց ինքնությունն ու դրդապատճառները ստուգելու համար:   Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեն հաստատել է միջադեպի փաստը, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ հավելյալ

Հյուսիսային Կորեայի զինծառայողը ճեղքել է խիստ հսկվող ականապատ սահմանն ու անցել Հարավային Կորեա

Կորեական թերակղզում հերթական արտառոց միջադեպն է գրանցվել․ Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) զինծառայողին հաջողվել է անցնել խիստ հսկվող և ականապատված սահմանը։


Չորեքշաբթի գիշերը սահմանն անցնելուց հետո տղամարդը  անցել է հսկողության տակ։ Ըստ ընդունված կարգի՝ փախստականներին նախ փոխանցում են Հարավային Կորեայի հատուկ ծառայություններին՝ նրանց ինքնությունն ու դրդապատճառները ստուգելու համար:


Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեն հաստատել է միջադեպի փաստը, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ հավելյալ մանրամասներ առայժմ չի տրամադրել:


Ինչպես հայտնում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը, զինվորը դեռևս փախուստից առաջ հայտնել էր Հարավային Կորեայի կողմն անցնելու իր մտադրության մասին: Դեպքի առթիվ սկսվել է հետաքննություն։
 

Սա ընթացիկ տարում սահմանն անցնելու նմանատիպ առաջին հաջողված դեպքն է։
 

Հիշեցնենք, որ երկու Կորեաների միջև սահմանը խիստ ականապատված է և հսկվում է զինված ուժերի կողմից, ինչի պատճառով այս ճանապարհով փախուստի փորձերը ծայրահեղ հազվադեպ են և վտանգավոր:


Հյուսիսային Կորեայում գործում է աշխարհի ամենախիստ տոտալիտար վարչակարգերից մեկը, որտեղ քաղաքացիներին օրենքով արգելված է առանց հատուկ թույլտվության լքել երկրի տարածքը։ Երկրից դուրս գալու ցանկացած փորձ դիտարկվում է որպես «հայրենիքի դավաճանություն» և պատժվում է ազատազրկմամբ, համակենտրոնացման ճամբարներով կամ նույնիսկ մահապատժով։


Բացի այդ, գործում է նաև կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքը․ փախուստի դիմած անձի ընտանիքի անդամները նույնպես ենթարկվում են դաժան հալածանքների և պատիժների։ Հենց այս պատճառով է, որ հյուսիսկորեացիները դիմում են նման ծայրահեղ և կյանքի համար վտանգավոր քայլերի միայն անելանելիության մթնոլորտում։

Add new comment

From the author

Այսօր Եվրոպական դատարանը հրապարակեց Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը։ Այս մասին գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:  «ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը եւ խոշտանգումների արգելքը (գլխատում եւ մարմնի պղծում)։  Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին։  Սա կարեւոր նախադեպ է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ տուժածների իրավունքների պաշտպանությ
European Court Issues First Ruling on April 2016 Four-Day War Cases, Orders Azerbaijan to Pay €90,000 Compensation to Victim’s Family