Submitted by Անի Երյան on
2022 թվականից ի վեր մենք Ուկրաինային փոխանցել ենք 4,5 մլրդ դոլարի զինшմթերք. Լեհաստանի պաշտպանnւթյան նախարար

2022 թվականից ի վեր մենք Ուկրաինային փոխանցել ենք 4,5 մլրդ դոլարի զինшմթերք. Լեհաստանի պաշտպանnւթյան նախարար

Լեհաստանը 2022 թվականի փետրվարից Կիևին փոխանցել է 16,4 մլրդ զլոտի (շուրջ 4,5 մլրդ դոլար) գումարի զենք և ռազմական տեխնիկա։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա ներկայացրած շնորհանդեսի համաձայն՝ փոխանցումների մեծ մասը՝ 14,9 մլրդ զլոտի (4,1 մլրդ դոլար) ընդհանուր գումարով, Ուկրաինայի զինված ուժերին է հասել 2022-2023 թվականներին՝ «Օրենք և արդարություն» կուսակցության կառավարության օրոք։ Հանրապետության ներկայիս իշխանությունները Ուկրաինային ռազմական օգնություն են փոխանցել 1,5 մլրդ զլոտիի (0,4 մլրդ դոլար) չափով, նշել է նախարարը։

Նա նաև հաստատել է, որ Վարշավան, իրոք, Կիևին փոխանցել է Patriot համակարգերի հրթիռներ։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության առաջարկով ու խնդրանքով, Patriot համակարգերի օգտատերերի խմբի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո որոշում է կայացվել Կիևին Patriot հրթիռներ փոխանցելու մասին։ Փոխանցված քանակությունը չի գերազանցում մեր հնարավորությունների սահմանները և չի ազդում Լեհաստանի հակաօդային պաշտպանության ներուժի վրա»,- պատմել է Կոսինյակ-Կամիշը։

Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը որոշում էր կայացրել գաղտնազերծել Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օգնության մատակարարումները այն բանից հետո, երբ մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ և նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Կարոլ Նավրոցկին կառավարությանը մեղադրել էին Կիևին Patriot համակարգերի հրթիռներ փոխանցելու մեջ։

 

 

 

 


 

Add new comment

From the author

Ես չեմ կարծում, որ Թուրքիային պետք է տրամադրվեն F-35-ներ կամ  կործանիչների շարժիչներ, որովհետև կխախտՎի ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում, որն ի վերջո երաշխավորված է օդում Իսրայելի գերակայությամբ, ինչպես նաև այս հարցում Ամերիկայի դիրքորոշմամբ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։  Ըստ նրա՝ թուրքերը ֆինանսավորում են ՀԱՄԱՍ-ին, «կարմիր գորգ են փռում ՀԱՄԱՍ-ի առջև»։ «Ըստ էության, նրանք աջակցում են վատ տղաներին»,- հավելել է նա։  «Թուրքիան մատը մատին չի խփել, որպեսզի օգնի Իրանի հարցում»
Netanyahu Makes Anti-Turkey Statements