Submitted by D.Guyumjyan on
Դետք

Աշխարհակարգը ձևավորվում է հօգուտ անկախ պետությունների. Ռայիսին՝ Ասադին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին Սիրիայի ազգային տոնի կապակցությամբ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Ռայիսին շեշտել է, որ ներկայումս՝ երկար տարիների ազնիվ համագործակցությունից և պատմաստեղծ դիմադրությունից հետո, համաշխարհային ու տարածաշրջանային կարգ է հաստատվում՝ ի շահ Իրանի և Սիրիայի ազատ ու անկախ ազգերի։  «Աշխարհակարգը ձևավորվում է հօգուտ անկախ պետությունների»,- շնորհավորական ուղերձում նշել է նա։

Ռայիսին միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ Թեհրանը և Դամասկոսն ականատես կլինեն բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։

Նշենք, որ ապրիլի 17-ին Սիրիայում տոնվում է երկրի ազգային օրը, որը խորհրդանշում է ֆրանսիացի վերջին զինվորի տարհանումը Սիրիայում ֆրանսիական մանդատի ավարտից և լիակատար անկախության հռչակումից հետո:

Add new comment