«Երկու տարի առաջ ստորագրելով Շուշիի հռչակագիրը՝ Թուրքիան և Ադրբեջանը պաշտոնապես դարձան դաշնակիցներ». Իլհամ Ալիև
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կինը՝ Էմինե Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, ապրիլի 29-ին ժամանել են Ստամբուլ, որպեսզի մասնակցեն TEKNOFEST փառատոնին:
Նախագահ Իլհամ Ալիևի ելույթը TEKNOFEST փառատոնին լայնորեն լուսաբանվել է թուրքական լրատվամիջոցների կողմից: Հոդվածներ են հրապարակվել նախագահ Իլհամ Ալիևի ելույթի մասին։
Հատկապես ուշագրավ են Ալիևի հետևյալ հայտարարությունները, որոնց անդրադարձել են թուրքական լրատվամիջոցները.
- Թուրքիան մեր տարածաշրջանի խաղաղության, կայունության և անվտանգության երաշխավորն է: Ադրբեջանի երկնքում «Kızılelma»-ն (անօդաչու) շուտով կհայտնվի:
-
Ադրբեջանում կստեղծվի «Բայրաքթար» կենտրոն:
-
Երկու տարի առաջ ստորագրելով Շուշիի հռչակագիրը՝ Թուրքիան և Ադրբեջանը պաշտոնապես դարձան դաշնակիցներ:
-
Թյուրքական աշխարհի միավորման գործում Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմական ծառայություն է մատուցել թյուրքական աշխարհին:
-
Ինչպես ասում էր հայրս, մենք մեկ ազգ ենք, երկու պետություն։ Ես սրան ուզում եմ ավելացնել, որ մենք նաև մեկ բռունցք ենք։
-
Իմ եղբայր Էրդողանը պատերազմի առաջին րոպեներից մինչև վերջին րոպեները եղել է մեր կողքին: Նրա հայտարարությունները, ուղերձներն աջակցել են Ադրբեջանին:
Ադրբեջանի նախագահն իր ելույթի մեծ մասը հատկացրել էր Թուրքիային, նրա աջակցությանը և հզորությանը: Ելույթում բացահայտ սպառնալիք պարունակող հայտարարությունները, բռունցքը հրապարակավ ցույց տալը ևս մեկ անգամ փաստում են, որ Թուրքիան միշտ աջակցելու է Ադրբեջանին, և ուժի կիրառման միջոցով նրանք պատրաստ են հասնել իրենց նպատակներին: Ալիևի ելույթը վերահաստատում է այն փաստը, որ Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան միշտ աջակցելու է այս երկրին՝ իհարկե չանտեսելով այն փաստը, որ Թուրքիան իր շահերն առաջ տանելու համար պատրաստ է ցանկացած քայլի:
Add new comment