Submitted by A.Gevorgyan on
ahsjdk

ՆԱՏՕ-ի երկրները զորավարժություններ են անցկացրել

ՆԱՏՕ-ն նախազգուշացրել էր, որ Ռուսաստանը հսկողություն է իրականացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի  ստորջրյա կայանքների նկատմամբ: «Dynamic Mongoose» զորավարժություններն անցկացվել են այս նախազգուշացումից հետո: 

Զորավարժություններին մասնակցել է ավելի քան տասը երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն։ «Bloomberg»-ը հայտնում է, որ ՆԱՏՕ-ի երկրներն ավարտում են սուզանավերի հսկողության ուժեղացման զորավարժությունները։ 

«Մեզ համար կարևոր է դաշինքի անդամներին սովորեցնել, թե ինչպես հասկանալ այն իրավիճակը, որը սուզանավերը կփորձեն օգտագործել աննկատ մնալու համար»,- նշել է ԱՄՆ ռազմածովային ուժերի փոխծովակալ և դաշինքի սուզանավերի հրամանատար Սթիվեն Մաքը:

Add new comment