Submitted by detq-editor on
Սիրիայի վերաբերյալ քառակողմ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Մոսկվայում. Չավուշօղլու

Թուրքի ճանապարհն անցնում է Զանգեզուրով և Ղարաբաղով. Չավուշօղլու

«Թուրքի ճանապարհն անցնում է Թյուրքական պետությունների կազմակերպությամբ, Զանգեզուրով, Ղարաբաղով»,- այս մասին Չավուշօղլուն ասել է Անթալիայում արհեստավորների և գործարարների հետ կայացած հանդիպման ժամանակ։

Թուրք պաշտոնյան միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ եթե թուրքական բեռնատարները շրջանցեն Ադրբեջանի տարածքը, ապա օրերով կմնան սահմաններին։ Նկատենք, որ Թուրքիայի իշխանությունների կողմից նախընտրական քարոզարշավի շրջանակում ակտիվորեն շահարկվում է Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանին ցուցաբերված օգնությունը։

Թուրքիայի իշխանությունները փորձում են բնակչությանը համոզել, որ ընդդիմության ներկայացուցիչներն իշխանության գալու պարագայում կփոխեն Ադրբեջանի նկատմամբ երկրի արտաքին քաղաքականությունը։

Add new comment