Պնախարարը տեսակցել է ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին
Մայիսի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Պաշտպանության նախարարին ներկայացվել են նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:
Պապիկյանը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում:
Ավելի վաղ «Դետք»-ը հայտնել էր, որ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06։00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր:
Add new comment