Զելենսկին վերահաստատել է՝ Ուկրաինան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այդ երկրի Անկախության օրվա կապակցությամբ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։
«Կցանկանայի երախտագիտություն հայտնել մեր պետության համար այս դժվարին ժամանակաշրջանում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի ընթացքում, մեր երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում սատարելու Ադրբեջանի հետևողական դիրքորոշման համար»,- ասել է նա։
Զելենսկին միևնույն ժամանակ վերահաստատել է Ուկրաինայի անփոփոխ դիրքորոշումն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն աջակցելու հարցում։
#Դետքի_հետագծով
Ուկրաինայի նախագահի նման հայտարարությունը պետք է հստակ ուղերձ հանդիսանա Հայաստանի բնակչության այն հատվածի համար, որը ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում Ուկրաինայի համար ավելի շատ է մտահոգվում, քան Արցախի բնակչության։ Միևնույն ժամանակ չափազանց դժվար է այլ պետության ղեկավարից որևէ քայլ ակնկալել, երբ Հայաստանի ղեկավարն ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Add new comment