Submitted by detq-editor on
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են առկա որոշ խնդիրներ և դրանց լուծման հարցերը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են առկա որոշ խնդիրներ

2023 թվականի հունիսի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իրան-Ադրբեջան հարաբերությունների ներկա վիճակը, առկա որոշ խնդիրներ և դրանց լուծման հարցերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված ուղղություններով շարունակել բանակցությունները և փոխադարձ շփումները երկու երկրների համապատասխան կառույցների միջև:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի:

Add new comment