Submitted by H.Andreasyan on
Հայաստանը ռազմական արդյունաբերության հետ կապված հաջողություններ է արձանագրել. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանը ռազմական արդյունաբերության հետ կապված հաջողություններ է արձանագրել. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանը 2022 թվականին ռազմական արդյունաբերության հետ կապված  արձանագրված հաջողություններ ունի, ինչը նկատել է նաև հակառակորդը: Հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը:

«Ռազմական արդյունաբերության ոլորտում 2022-ին ունենք արձանագրած հաջողություններ, որոնք, ի զարմանս մեզ, նկատել է նաև հակառակորդը։ Ամեն դեպքում, դա հաճելի իրողություն է: Եվ դա շարունակությունն է այն նպատակների, որ կառավարությունը դրել է 2022-ի և ընդհանրապես կառավարության ծրագրերի մեջ՝ ռազմական արդյունաբերության զարգացման տեսանկյունից»,- ասել է Քոչարյանը:

Նա հայտնել է, որ վարչապետն առնվազն մի քանի խորհրդակցություն է անցկացրել ՊՆ-ի, ԱԺ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ արդյունաբերության հետ կապված խնդիրների հաղթահարման ուղղությամբ: Քոչարյանի խոսքով՝ բյուրոկրատական խնդիրները շատ են, բայց դրանց հաղթահարումն  այն նպատակին է մոտեցնում, որ արդյունաբերությունն առանց խոչընդոտների դրական քայլեր արձանագրի՝ բանակի կարիքների հետ կապված:

 

Add new comment