Իսրայելը պատմության մեջ առաջին անգամ կվաճառի իր տանկերը
Իսրայելը պատմության մեջ առաջին անգամ վաճառում է ավելի քան 200 «Merkava Mk2» և «Mk3» տանկ:
Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է «Ynet»-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
Համաձայնագիրը ստորագրումից առաջ վերջնական փուլում է, սակայն գործընթացի նրբության պատճառով չեն նշվում գնորդ երկրների անունները։ Գործարքը կավարտվի երեք ամսվա ընթացքում և կկազմի մի քանի տասնյակ միլիոն դոլար բոլոր տանկերի համար։
Նշենք, որ վերջին 40 տարվա ընթացքում Իսրայելն իր տանկերը ոչ մի երկրի չի վաճառել:
Add new comment