Իսրայելը պատմության մեջ առաջին անգամ կվաճառի իր տանկերը

Իսրայելը պատմության մեջ առաջին անգամ կվաճառի իր տանկերը

Իսրայելը պատմության մեջ առաջին անգամ վաճառում է ավելի քան 200 «Merkava Mk2» և «Mk3» տանկ:

Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է «Ynet»-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրներին։

Համաձայնագիրը ստորագրումից առաջ վերջնական փուլում է, սակայն գործընթացի նրբության պատճառով չեն նշվում գնորդ երկրների անունները։ Գործարքը կավարտվի երեք ամսվա ընթացքում և կկազմի մի քանի տասնյակ միլիոն դոլար բոլոր տանկերի համար։

Նշենք, որ վերջին 40 տարվա ընթացքում Իսրայելն իր տանկերը ոչ մի երկրի չի վաճառել:

Ավելացնել նոր մեկնաբանություն