Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը
Իսրայելն ավարտել է հոկտեմբերի 27-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը:
Վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը ստացել է ամենաշատ տեղերը, սակայն նրա քաղաքական դաշինքը չի կարողացել ապահովել խորհրդարանական մեծամասնություն։
Ըստ Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների՝ «Լիկուդ» կուսակցությունը ստացել է Քնեսեթի 120 տեղից 27-ը։
Նեթանյահուի գլխավոր մրցակիցը՝ Գադի Այզենկոտի գլխավորած ընդդիմադիր «Յաշար» կուսակցությունը, զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ստանալով 21 տեղ։
Քվեարկության արդյունքների համաձայն՝ «Լիկուդ» կուսակցությունից և Նեթանյահուի կողմնակից ծայրահեղ աջ և ուղղափառ կուսակցություններից կազմված դաշինքը ստացել է ընդհանուր առմամբ 53 տեղ։
Ընդդիմադիր կուսակցությունները ստացել են 48 տեղ, իսկ արաբականները՝ 19։
Նշվում է, որ ո՛չ Նեթանյահուի դաշինքը, ո՛չ էլ հիմնական ընդդիմադիր ուժերը, կարծես, պատրաստ չեն կոալիցիա կազմել արաբական կուսակցությունների հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն