Submitted by H.Aslanyan on
Բիբի

Նեթանյահուի գլխավորած կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներով

Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այսպիսի տվյալներ են բերվում Kan-11 պետական հեռուստաալիքի էքզիթ փոլում, որը տարածվել է քվեարկության տեղամասերի փակումից հետո:

Այս տվյալների համաձայն՝ Նեթանյահուի կուսակցությունը ստանում է 25 մանդատ 120-տեղանոց խորհրդարանում: Ընդդիմությունից նրա գլխավոր մրցակից Գադի Այզենկոտը «Յաշար» կուսակցությամբ զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ստանալով 21 տեղ:

Միևնույն ժամանակ ընդդիմադիր բլոկը գերազանցում է ներկայիս իշխող կոալիցիայի կուսակցությունների բլոկին: Kan-11-ի էքզիթ փոլի համաձայն՝ ընդդիմադիրներն ընդհանուր առմամբ ունեն 53 տեղ, Նեթանյահուի բլոկը՝ 50 տեղ: Եվս 17 մանդատ ստանում են արաբական կուսակցությունները, որոնց հետ, ըստ Կանխատեսումների, կոալիցիա կազմելու պատրաստ չեն ոչ ընդդիմությունը, ոչ էլ «Լիկուդի» բլոկը: Քնեսեթում ընդհանուր առմամբ 120 տեղ կա, իշխող մեծամասնություն ձևավորելու համար անհրաժեշտ է 61 մանդատ, որը չի ստանում քաղաքական ուժերից և ոչ մեկը:

Երրորդ հորիզոնականում, ըստ այս էքզիթ փոլի, գտնվում է «Բեյախադ» («Միասին») բլոկը՝ նախկին վարչապետներ Նաֆթալի Բենեթի և Յաիր Լապիդի գլխավորությամբ՝ 14 մանդատ: Այնուհետև հետևում են ձախակենտրոն «Դեմոկրատները»՝ Յաիր Գոլանի գլխավորությամբ, և արաբական «Միացյալ ցուցակը»՝ Յուսեֆ Ջաբարինի գլխավորությամբ՝ 10-ական տեղ: Ռուսալեզու իսրայելցիների շահերին կողմնորոշված Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունը Իսրայելն է» կուսակցությունը հավաքում է ութ մանդատ, Մանսուր Աբբասի արաբական ՌԱԱՄ կուսակցությունը և Իթամար Բեն-Գվիրի ծայրահեղ աջ «Օցմա յեհուդիտ» («Հրեական ուժ») կուսակցությունը ստանում են յոթական աթոռ: Ցուցակը եզրափակում են ներկայիս իշխող կոալիցիայի մաս կազմող Ուլտրաօրթոդոքս ՇԱՍ, «Յահադուտ հա-Թորա» («Թորայի հուդայականություն») կուսակցությունները, ինչպես նաև ծայրահեղ աջ «Կրոնական սիոնիզմ» և «Զեհուտ» կուսակցությունների բլոկը. նրանք բոլորը կարող են հույս ունենալ վեցական մանդատի վրա:

Մնացած քաղաքական ուժերը չեն հաղթահարում 3,25% անցողիկ շեմը: Ընդհանուր առմամբ, ներկայիս ընտրություններին մասնակցել է 36 կուսակցություն և միավորում:

Քվեարկության նմանատիպ նախնական արդյունքներ՝ սեփական էքզիթ փոլերի հիման վրա, հայտնել են նաև Իսրայելի մյուս առաջատար հեռուստաալիքները:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Անի
Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում. Անի Ավետիսյան
Սահման
Հայ-իրանական սահմանի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվել
Բիբի
Նեթանյահուի գլխավորած կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներով
Թրամփ
Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես որոշեմ․ Թրամփ
Տիգրան
«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Տիգրան Աբրահամյան
Բորդյուժա
Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա
Պուտին
Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
Ուշակով
Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով
Հարութ Սասունյան
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
Մակրոն
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Ալիև
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Գրոսսի
Իրանը որևէ փորձ չի ձեռնարկում վնաuված միջուկային օբյեկտները վերականգնելու համար․ Գրոսսի
Մասուդ
Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության. Փեզեշքիան
Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան
Բանակ
Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն
Իսրայել
Իսրայելում ընտրություններ են՝ անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում
Ալիև
Մենք մտադրություն չունեինք մնալ «օկnւպացված» երկիր. Իլհամ Ալիև
Հաջիև
Մենք հանդես եկանք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ. Ալիև
Գերմանիա
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր էսկալացիայի համար
Նաիրի
Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Թրամփ
Թրամփը Իրանին է մեղադրել ԱՄՆ-ի հետ հակամարտությունը սկսելու համար
ԵՄ
Ֆինլանդիայի նախագահը չի բացառել, որ Հայաստանը և Ադրբեջանը 30 տարի հետո ԵՄ անդամ դառնալու հնարավորություն կունենան
Մասուդ
Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան
Զախարովա
Զելենսկու և նրա խունտայի խնդիրն է ռադիոակտիվ վարակման գոտի ստեղծել Զապորոժիեում. Զախարովա
Սամբիստ
Իրանը, Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան անվտանգության հարցերով հանդիպում են անցկացրել
Զելենսկի
Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
ԵՄ
E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը
Հաջիև
Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել, բայց կարող է նաև մնալ թղթի վրա. Հաջիև
Մասուդ
Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային իրավունքի շրջանակում․ Փեզեշքիան