Submitted by D.Guyumjyan on
DETQ

Թուրքիայի նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը ռազմական ապստամբությունը ճնշելու գործողությունների ֆոնին։

«Թուրքիայի Հանրապետության նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ռուսաստանի ղեկավարության քայլերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կրեմլի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները: ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:

Պրիգոժինն իր հերթին մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն իր կազմակերպության դիրքերի ուղղությամբ միտումնավոր կրակ բացելու մեջ: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ` կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն:

Add new comment