Լուկաշենկոն հայտարարել է Բելառուս միջուկային մարտագլխիկների տեղափոխման մասին

Լուկաշենկոն հայտարարել է Բելառուս միջուկային մարտագլխիկների տեղափոխման մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետություն միջուկային մարտագլխիկներ են տեղափոխվել։ 

«Որոշակի քանակությամբ միջուկային մարտագլխիկներ են տեղափոխվել Բելառուսի տարածք»,- ասել է նա օտարերկրյա և բելառուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Լուկաշենկոն հայտարարել է, որ միջուկային զենքը Բելառուսի տարածքում տեղակայված է բացառապես պաշտպանական նպատակներով։

«Այդ զենքերը բացառապես պաշտպանական նպատակներով են: Մեզ մի՛ դիպեք: Եվ մոռացեք միջուկային զենքի մասին: Բայց եթե ագրեսիա հրահրեք, պատասխանը կլինի ակնթարթային: Թիրախները որոշված ​​են»,- ասել է նա:

Լուկաշենկոն հավելել է, որ ռազմամթերքը ցամաքային ճանապարհով չի տեղափոխվել։ Դրա տեղակայումն ու ծավալումը կվերահսկեն Ռուսաստանը և Բելառուսը:

Add new comment