Լուկաշենկոն հայտարարել է Բելառուս միջուկային մարտագլխիկների տեղափոխման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետություն միջուկային մարտագլխիկներ են տեղափոխվել։
«Որոշակի քանակությամբ միջուկային մարտագլխիկներ են տեղափոխվել Բելառուսի տարածք»,- ասել է նա օտարերկրյա և բելառուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Լուկաշենկոն հայտարարել է, որ միջուկային զենքը Բելառուսի տարածքում տեղակայված է բացառապես պաշտպանական նպատակներով։
«Այդ զենքերը բացառապես պաշտպանական նպատակներով են: Մեզ մի՛ դիպեք: Եվ մոռացեք միջուկային զենքի մասին: Բայց եթե ագրեսիա հրահրեք, պատասխանը կլինի ակնթարթային: Թիրախները որոշված են»,- ասել է նա:
Լուկաշենկոն հավելել է, որ ռազմամթերքը ցամաքային ճանապարհով չի տեղափոխվել։ Դրա տեղակայումն ու ծավալումը կվերահսկեն Ռուսաստանը և Բելառուսը:
Ավելացնել նոր մեկնաբանություն