Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավարի հետ
Հուլիսի 14-ին տեղի է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դրագանա Կոզիչի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԿԽՄԿ համագործակցության հարցերը, Բերձորի (խմբ․) սահմանային անցակետում վերջին իրավիճակը, ինչպես նաև Ստեփանակերտ (խմբ․) քաղաքում ԿԽՄԿ-ի գործունեությունը:
Ինչ վերաբերում է հայ բնակիչների մատակարարման կարիքներին, Բայրամովը նշել է, որ ադրբեջանական կողմը հնարավորություն ունի օգնություն ցուցաբերել Ակնա-Ստեփանակերտ (խմբ․) ճանապարհից, ինչպես նաև ԿԽՄԿ-ի միջոցով սահմանային անցակետով հայ բնակիչների բժշկական նպատակներով անցումը շարունակելու հնարավորության մասին՝ պահպանելով անհրաժեշտ կանոնները։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը շարունակում է պնդել, որ ապօրինի անցակետի տեղադրումը որևէ կերպ չի խորընդոտում Արցախում բնականոն կյաքի ընթացքին։ Իսկ զուգահեռ իրականությունում Արցախի ՄԻՊ-ը շարունակում է ահազանգել, որ իրավիճակն օրհասական է․ մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
Add new comment