Թուրքիան՝ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերում
ԱՄՆ պաշտպանական գերատեսչությանը՝ Պենտագոնին պատկանող մի շարք ռազմական գաղտնի փաստաթղթերի արտահոսք է եղել։
Այդ փաստաթղթերում ներառված են եղել ԱՄՆ դաշնակիցներ Հարավային Կորեայի և Իսրայելի նկատմամբ լրտեսական գործունեության, ինչպես նաև ռուս-ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ գաղտնի գնահատականներ ու վերլուծություններ։
Հատկանշական է, որ այդ փաստաթղթերի մեջ է եղել նաև Թուրքիայի կողմից «ՇՏԱՊ» մակագրությամբ ԱՄՆ-ին ուղարկված մի նամակ:
Ըստ թուրքական մամուլի՝ նամակում եղել է տեղեկություն՝ կապված Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) կողմից ԱՄՆ-ում ծրագրվող հնարավոր գործողությունների մասին:
Add new comment