Չինաստանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերություն են հաստատել
Չինաստանը և Վրաստանը հայտարարել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին։
Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Համատեղ հայտարարության համաձայն՝ Պեկինը և Թբիլիսին ծրագրում են ամրապնդել համագործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում։
«Կողմերը կամրապնդեն համակարգումը միջազգային խնդիրների լուծման գործում, կշարունակեն խորացնել երկկողմ միջպետական հարաբերությունները և համատեղ խթանել խաղաղությունը, կայունությունն ու զարգացումը տարածաշրջանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում»,- նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Իրակլի Ղարիբաշվիլին Չինաստան էր մեկնել՝ մասնակցելու Չենդու քաղաքում Ուսանողական ամառային միջազգային խաղերի բացման արարողությանը։
Add new comment