Submitted by detq-editor on
utc8c

Պուտինն ու Էրդողանը կքննարկեն հացահատիկի գործարքն ու հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսին նախատեսված բանակցությունների ընթացքում կքննարկեն հացահատիկի գործարքը, երկկողմ հարաբերությունները, Բաքվի և Երևանի հարաբերությունները, ինչպես նաև սիրիական հարցը։ Այս մասին գրում է «Hürriyet» պարբերականը։

Նշենք, որ այցի հստակ ամսաթիվը չի հրապարակվում: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հնարավորինս շուտ հստակեցնել հանդիպման օրն ու վայրը։

Հիշեցնենք՝ Էրդողանը Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հատուկ նշեց, որ շուտափույթ պետք է ամեն ինչ անել, որպեսզի բացեն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։ Կարող ենք ենթադրել, որ Թուրքիան փորձում է իր վրա վերցնել «միջանցքի» հետ կապված նախաձեռնությունը՝ արագացնելու գործընթացը և Ռուսաստանին դուրս մղելու այդ բանակցություններից։

Add new comment