Էրդողանը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» «հրատապ բացման» անհրաժեշտության մասին
Հուլիսի 31-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Էրդողանը Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է «Զանգեզուրի միջանցքի» «հրատապ բացման» կարևորության մասին։
Ըստ Էրդողանի՝ անհրաժեշտ է շարունակել ջանքերը Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը նախատեսված մինչև 15 մլրդ դոլար ավելացնելու ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ երկու երկրների շահերից է բխում համատեղ գործելն ու լիարժեք համագործակցելն էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում:
Նշելով անդրկասպյան երկաթուղու և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նշանակությունը՝ Էրդողանը շեշտել է այդ ճանապարհների առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը:
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ Էրդողանն ընդգծել է, որ կարևոր են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» «հրատապ բացումը» և համապարփակ խաղաղ համաձայնագրի շուտափույթ ստորագրումը:
Ավելացնել նոր մեկնաբանություն