Բելառուսը զորավարժություններ է սկսել Լեհաստանի և Լիտվայի սահմանին
Բելառուսը զորավարժություններ է սկսել Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանի մոտ։
Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկուշաբթի մեկնարկած զորավարժությունները հիմնված են «հատուկ ռազմական գործողությունից» (այսպես է Ռուսաստանն անվանում է Ուկրաինայի դեմ պատերազմը) ձեռք բերված փորձի վրա: Զեկույցում ասվում է, որ զորավարժությունների ընթացքում կկիրառվեն անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև «տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումների սերտ փոխգործակցությունը ռազմական այլ ճյուղերի ստորաբաժանումների հետ»։
Զորավարժություններն անցկացվում են Բելառուսի Գրոդնոյի շրջանում՝ այսպես կոչված Սուվալկի միջանցքի մոտ։ Միջանցքը կապում է Բալթյան երեք երկրները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան, ՆԱՏՕ-ի մնացած երկրների հետ և բաժանում Բելառուսը ռուսական Կալինինգրադի տարածաշրջանից։
Add new comment