Բելառուսը զորավարժություններ է սկսել Լեհաստանի և Լիտվայի սահմանին

Բելառուսը զորավարժություններ է սկսել Լեհաստանի և Լիտվայի սահմանին

Բելառուսը զորավարժություններ է սկսել Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանի մոտ։ 

Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկուշաբթի մեկնարկած զորավարժությունները հիմնված են «հատուկ ռազմական գործողությունից» (այսպես է  Ռուսաստանն անվանում է Ուկրաինայի դեմ պատերազմը) ձեռք բերված փորձի վրա: Զեկույցում ասվում է, որ զորավարժությունների ընթացքում կկիրառվեն անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև «տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումների սերտ փոխգործակցությունը ռազմական այլ ճյուղերի ստորաբաժանումների հետ»։

Զորավարժություններն անցկացվում են Բելառուսի Գրոդնոյի շրջանում՝ այսպես կոչված Սուվալկի միջանցքի մոտ։ Միջանցքը կապում է Բալթյան երեք երկրները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան, ՆԱՏՕ-ի մնացած երկրների հետ և բաժանում Բելառուսը ռուսական Կալինինգրադի տարածաշրջանից։

Ավելացնել նոր մեկնաբանություն