Submitted by D.Guyumjyan on
DETQ

Ուկրաինային զենք մատակարարելով՝ Արևմուտքը սրում է հակամարտությունը․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինային զենք մատակարարելով՝ Արևմուտքը սրում է հակամարտությունը։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Լավրովն ասել է Միջազգային անվտանգության թեմայով մոսկովյան համաժողովում իր ելույթի ժամանակ։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ արևմտյան երկրները զգալիորեն մեծացնում են միջուկային գերտերությունների ռազմական բախման վտանգը։

«Այսօր Ռուսաստանին զսպելու և ռուսական աշխարհը պառակտելու իրենց աշխարհաքաղաքական ծրագիրը փրկելու համար Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն և Եվրամիությունն Ուկրաինային ավելի ու ավելի ժամանակակից զենք են մատակարարում, ավելի ու ավելի են բորբոքում հակամարտությունը և դրա հետ մեկտեղ հրահրում ամբողջ աշխարհում զենքի անվերահսկելի տարածում»,- ասել է նա։ 

Լավրովը հավելել է, որ արևմտյան երկրները պետք է դադարեցնեն Կիևի ռեժիմին սպառազինությունների տրամադրումը։ Նա նշել է, որ դա երկարաձգում է հակամարտության ընթացքը։

#Դետքի_հետագծով

Իսկապես ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո արևմտյան երկրները չափազանց մեծ քանակով սպառազինություն են տրամադրում Ուկրաինային՝ պատերազմում այս երկրի հաղթանակն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ Ռուսաստանն իր հերթին քննադատում է նման նախաձեռնությունները՝ պնդելով, որ այդպիսով երկարաձգվում են ռազմական գործողությունները։

Add new comment