Վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում է կայացվել․ ե՞րբ կանցկացվեն հավաքները
Պահեստազորայինների վարժական հավաքները կանցկացվեն երեք ամիս ժամկետով` սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը․ Կառավարությունը որոշում է ընդունել։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության օգոստոսի 24-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի փաթեթից։
Հավաքներին ներգրավվելու է մինչև 1047 քաղաքացու, որոնցից 528-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 28-ը` ավագ ենթասպայական կազմի, 491-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Ըստ որոշման՝ վարժական հավաքներին ներգրավվում են․
1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 382 պահեստազորային, որոնցից` 100 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ, 63 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 27-ը ներառյալ, 83 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 2-ը ներառյալ, 9 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, 127 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 5-ը ներառյալ.
2) հրթիռահրետանային մասնագիտություններով մինչև 262 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ.
3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 50 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ.
4) կապի մասնագիտություններով մինչև 51 պահեստազորային՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ.
5) հետախուզական մասնագիտություններով մինչև 168 պահեստազորային, որոնցից` 80 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 13-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 27-ը ներառյալ, 70 պահեստազորային` 2023 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ.
6) անօդաչու թռչող սարքերի մասնագիտություններով մինչև 30 պահեստազորային, որոնցից` 10 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ, 20 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 8-ը ներառյալ.
7) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով մինչև 26 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ.
8) տեխնիկական մասնագիտություններով մինչև 39 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ.
9) թիկունքային մասնագիտություններով մինչև 20 պահեստազորային` 2023 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 20-ը ներառյալ.
10) տեղագրական մասնագիտություններով մինչև 19 պահեստազորային` 2023 թվականի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 10-ը ներառյալ:
Վարժական հավաքներ հայտարարելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագծի ընդունման տեղեկանք-հիմնավորման մեջ նշվում է, որ պահեստազորային պատրաստության շրջանակում վարժական հավաքների անցկացումը ծրագրված է Կառավարության 2022 թվականի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ:
Add new comment