Submitted by A.Gevorgyan on
hsysh

Բայրամովը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթին

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին Ադրբեջանը կներկայացնի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլինա Կուբյակն ադրբեջանական «Report» կայքի՝ ամերիկյան բյուրոյին ուղղված հայտարարության մեջ։

Նա նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանն իր աշխատանքները կսկսի սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։

Այդ օրը Գլխավոր ասամբլեայի ներկայիս ղեկավար, հունգարացի դիվանագետ Չաբա Կորոսին կամփոփի 77-րդ նստաշրջանը։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանը կնախագահի Տրինիդադ և Տոբագոյի նախկին վարչապետ և ՄԱԿ-ում մշտական ​​ներկայացուցիչ Դենիս Ֆրենսիսը։

Բարձր մակարդակի շաբաթը, որին կմասնակցի ՄԱԿ-ի 193 անդամ երկիր, կմեկնարկի սեպտեմբերի 20-ին։

Նստաշրջանին կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 

Add new comment