Submitted by detq-editor on
«Մենք ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից». Զախարովա

«Մենք ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից». Զախարովա

«Մենք ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից». Զախարովա

Պաշտոնական Մոսկվան դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված զինված հարձակումը։

Այս մասին իր տելեգրամյան էջում գրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ընդգծել է, որ իրենք ցնցված են Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակումից, միևնույն ժամանակ ցավակցություն է հայտնել Ադրբեջանի իշխանություններին։

«Մենք ցնցված ենք Ադրբեջանի դեսպանատան վրա հերթական հարձակումից, որի ժամանակ անվտանգության աշխատակից է սպանվել։ Մենք մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում մեր ադրբեջանցի գործընկերներին։ Ավելի ուշ մանրամասն մեկնաբանություն կտանք այս հարցի վերաբերյալ»,- գրել է Զախարովան։ 

Add new comment