Submitted by A.Gevorgyan on
hdudj

Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իսրայելի անվտանգության խորհրդի ղեկավարի հետ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իսրայելի անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբիի հետ։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով X սոցիալական ցանցում Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան գրառմանը։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Նշենք, որ Իսրայելը և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, և վերջին օրերին Բաքուն կրկին ակտիվացրել է թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» օդանավակայան: 

«Օվդան», ըստ իսրայելական աղբյուրների, այդ երկրի միակ օդանավակայանն է, որը թույլտվություն ունի պայթուցիկ ռազմամթերքի արտահանման ու ներկրման համար։ 

Add new comment