Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
«Մեծ քսանյակի» առաջնորդների 18-րդ գագաթնաժողովի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում գտնվելու ընթացքում հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև։ Քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունները և վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները։
Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։
Նշենք, որ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահի ընտրությանը Թուրքիայի և Ադրբեջանի պետական ինստիտուտները խիստ դժգոհությամբ են անդրադարձել։
Add new comment