յւիհի

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

«Մեծ քսանյակի» առաջնորդների 18-րդ գագաթնաժողովի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում գտնվելու ընթացքում հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների միջև։ Քննարկվել են  հայ-ադրբեջանական հարաբերությունները և վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները։

Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։

Նշենք, որ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահի ընտրությանը Թուրքիայի և Ադրբեջանի պետական ինստիտուտները խիստ դժգոհությամբ են անդրադարձել։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն