«Վաղը ես խոսելու եմ Փաշինյանի հետ, Ղարաբաղում արվող քայլերը ճիշտ չեն». Էրդողան
Նյու Դելիում «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին տեղի ունեցած միջազգային մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Արցախի Հանրապետությունում անցկացված նախագահական ընտրություններին։
Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողություններն Արցախում, ուստի մտադիր է հեռախոսազրույց ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Իլհամ Ալիևի հետ եմ խոսել և վաղն ամենայն հավանականությամբ պարոն Փաշինյանի հետ էլ կխոսեմ… Ղ,արաբաղում այս պահին կատարվող քայլերը ճիշտ չեն, մենք դա չենք կարող ընդունել, և ԵՄ-ն էլ դա չի ընդունում, որովհետև Շառլ Միշելի հետ էլ եմ խոսել, ինքն էլ չի ընդունում։ Փաշինյանին կասեմ, որ այս քայլերը չեն կարող ընդունելի լինել»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն ու քննարկել վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները։
Add new comment