Submitted by A.Gevorgyan on
Gym

Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր, ինչպես նաև հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանային ընթացիկ իրավիճակը:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության ադրբեջանա-իրանական պետական ​​հանձնաժողովի համանախագահների վերջին հանդիպումներից բխող հարցերը և հետագա անելիքները։

Բայրամովն անհիմն մեղադրել է հայկական կողմին, թե իբրև տարածաշրջանում ամենամեծ սպառնալիքը 10 հազարից ավելիի հասնող հայկական զինված ուժերն են։

Add new comment