Submitted by H.Minasyan on
•	Պուտինը և Ալիևը նշել են Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ռուս խաղաղապահների աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը:  •	Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են ակտիվացնել բանակցային գործընթացը, այդ թվում՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ:  •	Ալիևը Պուտինի հետ զրույցում հաստատել է ռուս խաղաղապահների հետ համագործակցելու պատրաստակամությունը՝ ապահովելու Արցախի հայ բնակչության իրավունքները:

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Սեպտեմբերի 21-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և  Իլհամ Ալիևի միջև։ 

•    Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից և խոր ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Արցախում ռուս խաղաղապահների ողբերգական մահվան կապակցությամբ:

•    Ալիևը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին:

•    Արցախում ռուս խաղաղապահների մահվան փաստով մանրակրկիտ հետաքննություն է անցկացվելու:

•    Պուտինը և Ալիևը քննարկել են Արցախում իրավիճակի հետագա կայունացմանը և հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը:

•    Պուտինը Ալիևի հետ զրույցում ընդգծել է Արցախի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը:

•    Պուտինը և Ալիևը նշել են Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ռուս խաղաղապահների աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը:

•    Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են ակտիվացնել բանակցային գործընթացը, այդ թվում՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ:

•    Ալիևը Պուտինի հետ զրույցում հաստատել է ռուս խաղաղապահների հետ համագործակցելու պատրաստակամությունը՝ ապահովելու Արցախի հայ բնակչության իրավունքները:

Add new comment