Submitted by M. Gasparyan on
Լուսանկարը՝ "Le Figaro"-ի

Ջերմուկը նոր պատերազմի մտավախություն ունի Լեռնային Ղարաբաղի կորստից հետո. «Le Figaro»-ի հատուկ թղթակցի պատմությունը

Ադրբեջանն այս անգամ հայացքն ուղղել է երկրի հարավ և խոստացել միջանցք ստեղծել՝ Նախիջևանին հասնելու համար:

«Ջերմուկ» լեռնադահուկային հանգստավայրի տնօրեն Արմեն Թադևոսյանը մատնացույց է անում քաղաքի մոտ գտնվող բլուրները, որտեղ ադրբեջանական զորքերը բնակություն են հաստատել 2022 թվականի սեպտեմբերին հայկական տարածք ռազմական ներխուժումից հետո։

Ջերմուկում հատուկ թղթակից

Կամրջի վրա նստած Արմեն Թադևոսյանը ցույց է տալիս հեռվում ավազագույն լեռը։ Հայաստանն Ադրբեջանից բաժանող սահմանն անցնում է այդ լեռնաշղթայի վրայով՝ Ջերմուկ առողջարանային քաղաքից 12․5 կիլոմետր հեռավորության վրա։ «Հիմա ավելի ներքև նայեք,- ասում է քաղաքի փոքր լեռնադահուկային հանգստավայրի տնօրենը՝ կանգ առնելով ու հուսահատ քաշելով ծխախոտը:- Տեսնո՞ւմ եք մեր դիմացի այս բլուրը: Ադրբեջանցի զինվորներն այնտեղ են՝ 4 կմ հեռավորության վրա։ Այնտեղից նրանք կարող են տեսնել ամեն ինչ, դիտարկել մեր բոլոր շարժումները»։

Հայկական բանակն իր դիրքերը հաստատեց դիմացի բլրին՝ Բաքվի զորքերից 200 մետր հեռավորության վրա։ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանը լայնածավալ բախումներ ունեցավ Ադրբեջանի հետ սահմանին իր իսկ տարածքում։

Ջերմուկում ադրբեջանական ուժերը յոթ կիլոմետր ներթափանցեցին Հայաստան, որտեղ նոր մարտական ​​դիրքեր հաստատեցին։ Բնակիչները միայն մեկ մտավախություն ունեն՝ որ հաջորդ թիրախը լինելու են Սյունիքն ու Ջերմուկը։

Add new comment