Ջերմուկը նոր պատերազմի մտավախություն ունի Լեռնային Ղարաբաղի կորստից հետո. «Le Figaro»-ի հատուկ թղթակցի պատմությունը
Ադրբեջանն այս անգամ հայացքն ուղղել է երկրի հարավ և խոստացել միջանցք ստեղծել՝ Նախիջևանին հասնելու համար:
«Ջերմուկ» լեռնադահուկային հանգստավայրի տնօրեն Արմեն Թադևոսյանը մատնացույց է անում քաղաքի մոտ գտնվող բլուրները, որտեղ ադրբեջանական զորքերը բնակություն են հաստատել 2022 թվականի սեպտեմբերին հայկական տարածք ռազմական ներխուժումից հետո։
Ջերմուկում հատուկ թղթակից
Կամրջի վրա նստած Արմեն Թադևոսյանը ցույց է տալիս հեռվում ավազագույն լեռը։ Հայաստանն Ադրբեջանից բաժանող սահմանն անցնում է այդ լեռնաշղթայի վրայով՝ Ջերմուկ առողջարանային քաղաքից 12․5 կիլոմետր հեռավորության վրա։ «Հիմա ավելի ներքև նայեք,- ասում է քաղաքի փոքր լեռնադահուկային հանգստավայրի տնօրենը՝ կանգ առնելով ու հուսահատ քաշելով ծխախոտը:- Տեսնո՞ւմ եք մեր դիմացի այս բլուրը: Ադրբեջանցի զինվորներն այնտեղ են՝ 4 կմ հեռավորության վրա։ Այնտեղից նրանք կարող են տեսնել ամեն ինչ, դիտարկել մեր բոլոր շարժումները»։
Հայկական բանակն իր դիրքերը հաստատեց դիմացի բլրին՝ Բաքվի զորքերից 200 մետր հեռավորության վրա։ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանը լայնածավալ բախումներ ունեցավ Ադրբեջանի հետ սահմանին իր իսկ տարածքում։
Ջերմուկում ադրբեջանական ուժերը յոթ կիլոմետր ներթափանցեցին Հայաստան, որտեղ նոր մարտական դիրքեր հաստատեցին։ Բնակիչները միայն մեկ մտավախություն ունեն՝ որ հաջորդ թիրախը լինելու են Սյունիքն ու Ջերմուկը։
Ավելացնել նոր մեկնաբանություն