Submitted by A.Gevorgyan on
hdysjsm

Ալիևի հայտարարությունները Նախիջևանում Էրդողանի հետ հանդիպմանը

Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Նախիջևանում:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:

Ալիևը համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է.

  1. Ղարաբաղի շրջանում ապրող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են՝ անկախ նրանց ազգությունից։ Նրանց անվտանգությունը,  իրավունքները կապահովվեն Ադրբեջանի կողմից:
  2. Մենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ակտիվ շրջան ենք ապրում բոլոր ուղղություններով:
  3. Շուշիի հռչակագրով հարաբերությունները (Թուրքիայի և Ադրբեջանի - խմբ.) նոր մակարդակի են հասել։ 
  4. Համոզված եմ, որ Ղարաբաղում բնակվող հայ բնակչության՝ ադրբեջանական հասարակությանն ինտեգրվելու գործընթացը հաջող կընթանա:
  5. Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցումը նոր թափ կհաղորդի մեր հարաբերություններին (Թուրքիայի և Ադրբեջանի - խմբ.):
  6. Ցավոք, խորհրդային իշխանություններն Արևմտյան Զանգեզուրը վերցրել են Ադրբեջանից, և այդպիսով Ադրբեջանի հիմնական հատվածի ու Նախիջևանի միջև ցամաքային կապը կտրվել է:

#Դետքի_հետագծով

«Արևմտյան Զանգեզուր» ասելով՝ թշնամի պետության ղեկավարը նկատի ունի Սյունիքը, ինչից ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանն այս օրերին ակտիվորեն քննարկում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որպեսզի թիրախավորեն Սյունիքը:

Միայն այս հանդիպման ընթացքում Ալիևն ու Էրդողանը դրեցին Իգդիր-Նախիջևան գազատարի հիմքը, բացի դրանից՝ մասնակցեցին Նախիջևանի ռազմական համալիրի բացմանը։

 

 

 

Add new comment