Քննարկվել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ ռազմական համագործակցությունը
Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սաշա Բեյքերի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել նրա և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի միջև:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին:
Կողմերը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և անվտանգության հարցերը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:
Add new comment