Submitted by A.Gevorgyan on
Gays

Հաջիևն անդրադարձել է Հայաստանի հետ բանակցություններին

«Սխալ է Գրանադայի հանդիպման մերժումը ներկայացնել որպես Հայաստանի հետ բանակցությունների մերժում»- գրել է Ալիևի օգնական Հաջիևը X սոցիալական ցանցում։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Հաջիևը ևս մեկ անգամ ընդգծել է , որ Ֆրանսիայի քաղաքականությունը անկայունություն է ստեղծում տարածաշրջանում։

Նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է մոտ ապագայում Բրյուսելում եռակողմ հանդիպումների՝ Եվրամիություն-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը հավատարիմ իր որդեգրած քաղաքականությանը, BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ Բաքուն ցավում է, որ շատ արցախցիներ որոշել են լքել Արցախը (խմբ.՝ադրբեջանական մամուլը Արցախը նշում է Ադրբեջան)։ 

Ակնհայտ է, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ խաղաղ գոյակցություն։

Add new comment