Submitted by D.Guyumjyan on
դետք

Թեհրանը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Բաքվի հետ. Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է՝ Թեհրանը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Բաքվի հետ: Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Աբդոլլահիանն ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Խալաֆ Խալաֆովի հետ կայացած հանդիպման ժամանակ:

Հաղորդվում է, որ կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Նրանք միևնույն ժամանակ քննարկել են Արցախի շուրջը տեղի ունեցող վերջին զարգացումները։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։

#Դետքի_հետագծով

Չնայած իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա որոշակի լարվածությանը՝ Իրանը ձգտում է չխորացնել դա և պահել վերահսկելիության սահմաններում։ Իրանը շատ լավ գիտակցում է, որ իր թշնամիները ցանկանում են Ադրբեջանի տարածքն իր դեմ որպես պլացդարմ օգտագործել  և ամեն կերպ փորձում է կանխել դա։

 

Add new comment