Ադրբեջանում դատում են առևանգված Վագիֆ Խաչատրյանին
Այս ամառ Բերձորի միջանցքում ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը դատարանի առջև կկանգնի։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գործը վարում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Ջամալ Ռամազանովը։ Նախապատրաստական դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 13-ին։
Շինծու գործով «տուժող» է համարվում 59 անձ։ Խաչատրյանը եղել է Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ինչի պատճառով էլ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են առանձնապես ծանր հանցագործությունների մեջ։
Հիշեցնենք, որ Խաչատրյանին առևանգել էին ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Բերձորի միջանցքն անցնելիս։
Add new comment