Submitted by A.Gevorgyan on
shydj

Ուզբեկստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան

 

Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված 2023 թվականի երկկողմանի համագործակցության պլանի համաձայն՝ Ադրբեջան է ժամանել Ուզբեկստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը։ 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։  

Պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի բանակի մարտական ​​կառավարման կենտրոն, ինչպես նաև ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարական կետ և ծանոթացել կատարված աշխատանքներին։ 

Նշվել է, որ Ուզբեկստանի ռազմական ներկայացուցչության այցի հիմնական նպատակը բանակաշինության ոլորտում փորձի փոխանակումն է։ 

 

Add new comment